|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Այսօր կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին ՌԴ Տուլայի շրջանում վթարի պատճառով զոհված հայ քաղաքացիների հիշատակը:
ՀՀ վարչապետը նաև նշեց, որ այդ վթարի հետևանքով առաջացած խնդիրները լուծելու համար ստեղծվել է կառավարական հանձնաժողով, որը գլխավորում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:
«Գագիկ Բեգլարյանը և առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն արդեն երկու օր է՝ գտնվում են Տուլայի նահանգում և իրենց աջակցությունն են ցուցաբերում մեր հայրենակիցներին: Մենք հարցը քննարկել ենք նախագահ Սերժ Սարգսյանի հետ և որոշում ենք կայացրել, որ վթարի զոհերի հուղարկավորության և վիրավորների բուժման ծախսերը կհոգա ՀՀ կառավարությունը»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: