Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի մասնագիտացված թիմը՝ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության փրկարարների ներգրավմամբ, ապրիլի 22-ին իրականացրել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի հիվանդանոցի (3300 քմ մակերեսով), պոլիկլինիկայի (1800 քմ մակերեսով), շտապօգնության 6 մեքենաների, ինչպես նաև կորոնավիրուսի վարակով հաստատված քաղաքացու առանձնատան վարակազերծման աշխատանքներ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Մասնագետները պահպանել են անվտանգության բոլոր կանոնները։
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի 21 ապրիլի, 2020 N 48 որոշման համաձայն՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմանից ելք կատարելու համար սահմանվել է հատուկ ռեժիմ՝ արգելելով անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի ու վառելիքի մատակարարման։
Սահմանափակումները կգործեն մինչև ապրիլի 28-ը` ժամը 23:59-ը։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հետևողական է վարակազերծման աշխատանքների իրականացման հարցում։