Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Իրանն առաջընթաց է գրանցել իր միջուկային զարգացման ոլորտում, և ընդամենը մի քանի ամիս է նրան բաժանում այս ոլորտում բեկումնային`միջուկային ռումբ պատրաստելու համար բավականաչափ հարստացված ուրանի ձեռք բերումից: Այս մասին, ըստ Reuters-ի, անանուն մնալու պայմանով լրագրողներին հայտնել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյա՝ հավելելով, որ ավելի վաղ ենթադրվում էր, որ Թեհրանն այս փուլին կմոտենա 11-12 ամսվա ընթացքում:
«Ակնհայտ է, որ դա բավականին անհանգստացնող է»,- ասել է պաշտոնյան երեքշաբթի Վաշինգտոնում նախատեսված՝ ԱՄՆ ազգային անվտանգության օգնական Ջեյք Սալիվանի և Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Էյալ Խուլաթայի հանդիպումից առաջ:
Այս հանդիպման ժամանակ, ըստ ամերիկացի պաշտոնյայի, Խուլաթային կասվի, որ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը դեռ հավատարիմ է իրանական միջուկային հիմնախնդրի դիվանագիտական լուծմանը, բայց անհրաժեշտության դեպքում պատրաստ կլինի օգտագործել այլ տարբերակներ` Իրանի միջուկային զենքի ստեղծումը կանխելու համար:
«Մենք, իհարկե, դեռ մտադիր ենք շարունակել դիվանագիտական ուղին: Բայց եթե դա չաշխատի, ապա կան այլ ուղիներ, և մենք լիովին հավատարիմ ենք, որպեսզի Իրանը երբեք չզարգացնի միջուկային զենք»,- գործակալությունը մեջբերում է Բայդենի վարչակազմի ներկայացուցչին:
Նա չի պարզաբանել, թե արդյո՞ք նախատեսում են Իրանի դեմ ռազմական ուժ կիրառել: