Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Facebook-ի և այլ սոցիալական ցանցերի զանգվածային խափանումից հետո փլուզվել են նաև ամերիկյան շուկաները: Հոկտեմբերի 4-ին նվազել են հիմնական ինդեքսները: Ինչպես նշում է The Wall Street Journal-ը, շուկան ներքև է քաշել տեխնոլոգիական բաժնետոմսերը:
Այսպես կոչված՝ FANG ընկերությունները (Facebook, Amazon, Apple, Netflix և Google) մեկ գիշերվա ընթացքում հավաքականորեն կորցրել են 243 միլիարդ դոլար կապիտալիզացիա: Պարբերականը նշում է, որ սա շուկայի ամենամեծ կորուստն էր 2020 թվականի հոկտեմբերից ի վեր: Alphabet-ը կորցրել է ավելի քան 3 տոկոս, Amazon-ը` 2,85 տոկոս, Netflix-ը` 2,6 տոկոս, Apple-ը`2,4 տոկոս, Microsoft- ը` 2 տոկոսից մի փոքր ավելի:
Facebook-ի արժեթղթերը ավելի շատ են տուժել, քան մյուսները. առևտրի ավարտին տեխնոլոգիական հսկայի բաժնետոմսերը նվազել են ավելի քան 5 տոկոսով, իսկ կապիտալիզացիան նվազել է 50 միլիարդ դոլարով: