Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արդեն տեղեկացվել էր, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն օրեր առաջ հրապարակային առաջարկ էր արել հայաստանյան բլոգոսֆերայի եւ սոցիալական ցանցերի ներկայացուցիչներին՝ հանդիպել եւ ազատ շփման ձեւաչափով քննարկել հայկական ֆուտբոլին, Հայաստանի ազգային հավաքականին եւ, ընդհանրապես, ֆուտբոլային տիրույթին վերաբերող ցանկացած հարց. հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
ՀՖՖ նախագահը բազմիցս կարեւորել էր այն հանգամանքը, որ հարկավոր է դուրս գալ վիրտուալ տարածքից, վիրտուալ ֆուտբոլասիրությունից եւ խնդիրներին նայել ավելի խորքից, ավելի տեղեկացված լինել, որպեսզի հարցադրումները լինեն փաստարկված եւ լուծումները նպաստեն հայկական ֆուտբոլի զարգացմանը:
Թեեւ ՀՖՖ գրասենյակում սպասում էին շատ ավելի մեծ թվով մարդկանց, բայց հանդիպումը կայացավ բլոգոսֆերայի եւ սոցիալական ցանցերի 25 ներկայացուցչի հետ եւ տեւեց մոտ 3,5 ժամ:
Քննարկվում էին վիրտուալ հարթակում՝ բլոգոսֆերայում, հանրահայտ ֆուտբոլային ֆորումներում, սոցիալական ցանցերում արծարծվող հարցեր: ՀՖՖ նախագահը պատասխանեց բոլոր հարցերին, տեղի ունեցավ հանգամանալից քննարկում: Առաջարկներ ներկայացվեցին նաեւ հանդիպման մասնակիցների կողմից, որոնք նույնպես բազմակողմանիորեն քննարկվեցին: ՀՖՖ նախագահը նշեց, որ այսպիսի հանդիպումներն ավելի հաճախակի կլինեն: