Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն անլուրջ եւ ծաղրական է համարում ադրբեջանցիների կողմից քասախցի երիտասարդներին առեւանգելու մասին հարցը։ Yerkir.am-ի հարցին, թե ո՞րը կլինի առաջին քայլը, երբ Գորիս-Կապան միջպետական ճանապարհից ադրբեջանցիներն առեւանգեն իրեն, անթաքույց անտարբերությամբ ասում է․ «Եկեք լուրջ բաներից խոսենք, էլի, էդ հարցի հասցեատերը ես չեմ»։
Հետաքրքիր է՝ նախարարն ինչո՞վ է առանձնանում հասարակ քաղաքացուց կամ ինչո՞վ է տարբերվում առևանգված քասախցիներից, ի՞նչ է՝ երկու քի՞թ ունի, երեք ա՞չք, թե՞ ճակատին գրված է՝ նախարար կամ Փաշինյանի իշխանության ներկայացուցիչ, ինչից ելնելով էլ՝ վստահ է, որ չի առևանգվի, և պնդում է, որ դա անլուրջ հարց է:
Մյուս կողմից՝ նախարարն այնպիսի հանգստությամբ է պատասխանում այս հարցին, թվում է, թե գաղտնի համագործակցության մեջ է ադրբեջանական զինված ուժերի հետ, եւ երբ մի օր որոշի անցնել այդ ճանապարհով, ադրբեջանցիները, «սալամ» ասելով, կուղեկցեն իրեն:
Այնուամենայնիվ, եթե գերեվարվի, պատրա՞ստ է, հանուն Փաշինյանի, Բաքվի բանտերում սպասել այնքան, մինչեւ երջանիկ բարեբախտությամբ ազատ արձակվի։ Քերոբյանն արձագանեց, որ տեղյակ է, թե ինչ խոշտանգումների են ենթարկվում մեր քաղաքացիները Ադրբեջանում: Հարցին՝ ի՞նչ եք անում, որ գերիները վերադառնան հայրենիք, պատասխանեց․ «Օրինակ՝ անում ենք էնպես, որ Ամերիկայի Կոնգրեսը հայտարարում է՝ անհապաղ ազատ արձակել հայ գերիներին»։
Ի դեպ, ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակն այսօր հայտարարություն էր տարածել՝ հայտնելով, որ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի շարունակական և հետևողական աշխատանքների արդյունքում՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երեկ ընդունել է կոնգրեսականներ Ադամ Շիֆի, Բրեդ Շերմանի և Թոնի Քարդենասի առաջարկած օրենսդրական փոփոխությունները, ըստ որոնց՝ Ադրբեջանից պահանջվում է անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին, ինչպես նաև քննության ենթարկել Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների դեպքերը։ Ընդունված փոփոխությունը պահանջում է նաև հետաքննություն անցկացնել Արցախում կիրառված թուրքական անօդաչու թռչող սարքերում ամերիկյան տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ։
Այսինքն՝ Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիոն հայտարարության համապատասխան դրույթը, որն ի կատար չի ածվել նույն Փաշինյանի իշխանության պարտվողական և թուրքամետ կեցվածքի պատճառով, այսօր փորձում են կյանքի կոչել ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները:
Այսքանից հետո զավեշտ է, որ հայրենավաճառ իշխանության ներկայացուցիչ-նախարարը, դեմքին լուրջ արտահայություն տալով, փորձում է իր իշխանության հաջողությունը համարել կամ իրենց վերագրել Դաշնակցության կատարած ահռելի աշխատանքներն ու գրանցած հաջողությունները: