|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հայաստանում կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութ կարտադրվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանում անցկացվող «Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն. Հեռանկարային նախագծեր» խորագրով ֆորումի շրջանակում այս մասին հայտնեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Գրիգորյանը նախ առողջապահության ոլորտում ՌԴ-ի հետ համագործակցության համատեքստում իր երախտագիտությունը հայտնեց Հայաստանում COVID-19- ի տարածմանը հակազդելու գործում Ռուսաստանի աջակցության համար:
«Ռուսական ուղղակի ներդրումների հիմնադրամի միջոցով ձեռք է բերվել «Sputnik V» պատվաստանյութի մի քանի խմբաքանակ, նաև կազմակերպվել է տեխնոլոգիական փոխանցման գործընթաց Հայաստանում «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի արտադրության համար»,-ասաց Գրիգորյանը: