Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
«Հայկական ժամանակ»-ը գրում է. «2014-ին, ըստ կանխատեսումների, մեր երկրում կարտադրվի մոտ 260 հազար տոննա խաղող՝ մոտ 20 հազար տոննայով ավել, քան նախորդ տարի (2013թ.-ին 240 հազար 816 տոննա): Այս մասին «Հժ»-ին տեղեկացրել է ՀՀ զյուղնախարարի մամուլի քարտուղար Անի Սմբատյանը: Այս տարի մթերման ենթակա խաղողի պահանջարկը նույնպես գերազանցում է նախորդ տարվա պահանջարկը:
Եթե 2013-ին վերամշակող ընկերությունների կողմից մթերվել է 167 հազար տոննա խաղող, ապա այս տարվա մթերվող բերքի պահանջարկը կազմում է 190 հազար տոննա: Հանրապետության գինու գործարաններն այս տարի 1 կգ խաղողի դիմաց սահմանել են 150 դրամ, նախորդ տարվա 145-ի փոխարեն: Մթերման սեզոնի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 3-ին: Անի Սմբատյանը նաև տեղեկացրել է, որ օգոստոսի 27-ի դրությամբ մեր երկրից արտահանվել է 2938 տոննա խաղող»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։