|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Արդեն տեղեկացրել ենք, որ Արագածոտնի մարզի 7 գյուղի բնակիչներ փակել են Երևան-Ապարան միջազգային նշանակության ավտոճանապարհը եւ պահանջում են դադարեցնել կառուցվող ՀԷԿ-ի շինարարությունը:
Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանին չի հաջողվում հանդարտեցնել կրքերը: Նա գյուղացիներին հորդորում է գնալ եւ ժամը 18:00-ին գալ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի հետ հանդիպման:
«Գնացեք, ժամը վեցին կգաք: Արմեն Գեւորգյանն էլ կգա: Կուլտուրական կխոսեք»,- ասաց մարզպետը:
Գյուղացիները, սակայն, դեմ են կաբինետային հանդիպումներին: