|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
ԱՄՆ-ի ծանր ռազմական տեխնիկայի ավտոշարասյունը, որը ներառում է առնվազն 50 մեքենա, Իրաքի սահմանով մտել է Սիրիայի Արաբական հանրապետության տարածք: Այս մասին հաղորդում է սիրիական SANA պետական գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
Աղբյուրների համաձայն՝ տեխնիկայի շարասյունը, որը ներկայումս գտնվում է հյուսիսային Հասեքե նահանգում, անցնում է Ալ-Վալիդ գյուղի մոտակայքում գտնվող անցակետով:
Նշվում է, որ ծանր տեխնիկան, որն ուղեկցվում է մի քանի մարտական տեսակի արտաճանապարհային տրանսպորտային միջոցներով, բեռնված է վառելիքով և շինանյութերով:
Հիշեցնենք, որ հունիսի 6-ին Սիրիայի հյուսիս-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն ութ մարդ է զոհվել, ևս յոթը վիրավորվել: Պայթուցիկով լցված մեքենան պայթեցվել է Հասեքե նահանգում՝ Ռաս ալ-Աին քաղաքից հարավ՝ Թուրքիայի հետ սահմանի մոտ: