Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աֆղանստանը առաջվա պես համարվում է աշխարհի ամենավտանգավոր վայրը։ Այդ երկրի բնակիչները շարունակում են զոհվել, տեղահանվել ու անհավանական զրկանքներ կրել։ Անցած տարի օգնության կարիք ունեցող աֆղանների թիվն աճել է 13 տոկոսով ու հիմա կազմում է 9․3 մլն։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի՝ հումանիտար հարցերի համակարգման վարչությունը։
2016-ի առաջին ինը ամիսներին Աֆղանստանում հակամարտության զոհ է դարձել 8 397 քաղաքացի։ Ընդ որում զոհված երեխաների թիվն աճել է 15 տոկոսով։ Հիմնականում զոհվում են ռազմական գործողությունների հետեւանքով, բայց շատերը, հատկապես երեխաները զոհվում են չպայթած լիցքերի պայթյունից։
2016-ին երկրում հարկադիր տեղահանվածների ռեկորդային թիվ է գրանցվել։ Միայն նոյեմբերին իրենց տներից հեռացել է կես միլիոն մարդ, կեսը երեխաներ։ Նրանք ենթարկվում էին բռնությունների, այդ թվում սեռական։ Աղջիկներին ստիպողաբար ամուսնացնում են, երեխաներին ստիպում են աշխատել։
Աֆղանստանի 34 նահանգներից 20-ում թերսնման ծավալները գերազանցել են արտակարգ իրավիճակի ցուցանիշները։ 1․3 մլն հյուծված երեխա շտապ բուժօգնության կարիք ունի։
Ավելի քան ինը միլիոն մարդու համար բուժօգնությունը հասանելի չէ, ինչի հետեւանքով աշխարհում մայրական ու մանկական մահացության մակարդակը ամենաբարձրն է։