|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
ԱՄՆ զինվորականները չեն մասնակցի Ուկրաինայում ռազմական գործողության. ըստ ՏԱՍՍ-ի` ուրբաթ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Պենտագոնում լրագրողների հետ զրույցում։
«Նախագահը (Ջո Բայդենը) հասկացրել է, որ մտադիր չէ մարտական ուժեր ուղարկել Ուկրաինա ռազմական գործողությունների համար», - ասել է նա։
Օսթինին հարցրել են, թե արդյո՞ք ԱՄՆ-ը լրացուցիչ ուժեր է ուղարկում եվրոպական տարածաշրջան Ուկրաինայի պատճառով։ «Ճիշտն ասած, մենք ոչ մի զորք չենք տեղափոխել»,- պատասխանել է Պենտագոնի ղեկավարը։
ԱՄՆ զինված ուժերի միացյալ շտաբի ղեկավար, գեներալ Մարկ Միլին հաստատել է նրա խոսքերը. «Ես պարզապես ուզում եմ կրկնել նախարարի խոսքերը` դեռ ոչ մեկին (Եվրոպա) չենք ուղարկել»։
Միլին նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինայում չունի հարձակողական զենք և մշտական ուժեր։ «Եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա, դա անհետևանք չի մնա։ Ուկրաինայում կան ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի փոքր թվով խորհրդականներ և հրահանգիչներ,- պնդել է նա։- ԱՄՆ-ն Ուկրաինայում չունի հարձակողական զենքի համակարգեր և որևէ մշտական ուժեր։ Մեր դերը սահմանափակ է»։