Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱՄՆ Կոնգրեսի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը իր թվիթերյան էջում հրապարակել է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցը, որում քննադատության է ենթարկվում ադրբեջանական իշխանությունների անօրինական գործողությունները՝ քաղաքական ընդդիմության նկատմամբ կիրառվող մեթոդների համար։ Ադրբեջանական իշխանությունները փորձում են օգտագործել կորոնավիրուսը ընդդիմությանը ճնշելու համար։
Օրեր առաջ ձերբակալվել էր երկրի ընդդիմության առաջնորդներից Թոֆիգ Յաgուբլուն՝ «խուլիգանության մեղադրանքով»։ Յագուբլուի ձերբակալությունը տեղի էր ունեցել Իլհամ Ալիևի հայտնի ելույթից օրեր անց։ Բաքվի բռնապետը կորոնավիրուսին նվիրված ելույթի ընթացքում հայտարարել էր, որ երկրում կա «հինգերորդ շարասյուն», որը փորձում է օգտվել ստեղծված իրավիճակից։
Յագուբլուի պաշտպանությամբ է հանդես եկել նաև ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել ընդդիմադիր գործչին։