Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բոլոր տարիներին էլ Հայաստանում մամաուլն այս կամ այն կերպ եղել է ճնշումների տակ, եղել են ոտնձգություններ լրատվամիջոցների, առանձին լրագրողների նկատմամբ: Ազգային ժողովում ելույթի ժամանակ անդրադառնալով մամուլի ազատությանը, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
«Նույն ԱԺ շենքում եղել են նման բազմաթիվ խայտառակ դեպքեր, որը միանգամից հանրային և շատ հաճախ իշխանությունը պարտադրված ստիպված է եղել արձագանքել: Բայց նաև դրա հետ մեկտեղ եղել են ազատ, խիզախ լրագրողներ, լրագրողներ, որ թեկուզ նույն ԱԺ շեքնում կանոնակարգեր խախատելով, բայց իրենց քաղաքացիական դիրքորոշումն արտահայտել են: Նույն այսօր ՔՊ պատգամավորներից Սարգիս Խանդանյանն իր գործընկերների հետ այս ամբիոնի դիմաց իրենց քաղաքացիական դիրքորոշումն են հայտնել՝ ընդդեմ գազի շուրջ պայմանագրի, բայց որևէ ԱԱԾ աշխատող քացով դուրս չի արել նրանց, որևէ մեկին էլ այստեղից չեն վռնդել և ուղիղ հեռարձակումն էլ չեն ընդհատել»:
Ամբողջական ելույթը՝ տեսանյութ: