|
Փոխարժեքներ
03 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 421.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6065 |
| GBP | ⚊ | £ 492.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.52 |
Հունվարի 18-ին Հայաստան է ժամանելու Մարդու իրավունքների հանձնակատարը, իսկ փետրվարի սկզբին ակնկալվում է համազեկուցողների փաստահավաք առաքելության այցը մեր երկիր` Ալեքս Ֆիշերի գլխավորությամբ:
Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է Եվրոպայի խորհրդում ՀԱԿ ներկայացուցիչ Արման Գրիգորյանը: Նրա կարծիքով, այդ այցելությունները կմեծացնեն Հայաստանի նկատմամբ արտաքին ուժերի ճնշումները: «Հայաստանի իշխանությունները ձախողել են Եվրոպայի խորհրդի բանաձեւերում առկա պահանջների կատարումը: Եվրախորհուրդն արդեն խոսել է վերջնագրի ձեւով, եւ համոզված եմ, որ Հայաստանի նկատմամբ առաջիկայում պատիժներ կկիրառվեն»,- նշել է ՀԱԿ անդամը:
Նշենք, որ փաստահավաք խմբի այցելության հիման վրա կհրապարակվի զեկույց, որը կընդգրկվի Եվրոպայի խորհրդի գարնանային նստաշրջանում: