|
Փոխարժեքներ
12 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
Իրավապաշտպանների նկատմամբ հետապնդումներն Ադրբեջանում պետք է դադարեցվեն։ Այս մասին հայտարարել է Եվրախորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Նիյլս Մուժնիեկսը Բաքու կատարած երկօրյա այցի արդյունքում. հայտնում է contact.az-ը։
Այս առիթով նրա գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ «այս այցի անհրաժեշտության բացատրվում է Ադրբեջանի քաղաքացիական հասարակության շրջանում իմ գրասենյակի գրեթե բոլոր գործընկերների ձերբակալություններով , ինչն անհնարին է դարձնում երկրում մարդու իրավունքների ոլորտում աշխատանքը»։
Ներկայիս ձերբակալությունների որոշ մասը կապված է ոչ կառավարական կազմակերպությունների մասին օրենքում փոփոխությունների հետ։
«Օրենքը չպետք է անհնարին դարձնի մարդու իրավունքների ոլորտում աշխատանքը։ Դա վերաբերում է նաև նրանց, ովքեր դրամաշնորհներ են ստացել՝ չգրանցելով այն։ Նրանց դրա համար պետք չէ պատժել»,-նշել է Մուժնիեկսը։