կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-06 12:07
Տարածաշրջան

Amnesty International-ը դատապարտել է Ադրբեջանում ընդդիմության նկատմամբ ճնշումները

Amnesty International-ը դատապարտել է Ադրբեջանում ընդդիմության նկատմամբ ճնշումները

Օգոստոսի 5-ին Amnesty International- ը հանդես է եկել հայտարարությամբ, որով դատապարտում էր Ադրբեջանի իշխանությունների դաժան գործողությունները քաղաքական ընդդիմության, խոսքի ազատության, խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքի նկատմամբ:

«Ձերբակալությունների և ահաբեկումների վերջին ալիքը կարող է հանգեցնել արդեն իսկ խիստ մասնատված քաղաքական ընդդիմության անհետացման: Հուլիսի 14-15-ը Բաքվի կենտրոնում տեղի ունեցած ցույցից հետո ավելի քան 100 մարդ, հիմնականում ընդդիմության ակտիվիստները և նրանց կողմնակիցները ձերբակալվել են քաղաքական պատճառաբանությամբ», - ասվում է հայտարարության մեջ:

Դրանից հետո նախագահ Իլհամ Ալիևը հրապարակավ մեղադրեց ընդդիմությանը բռնության մեջ՝ սպառնալով երկիրը մաքրել «հինգերորդ շարասյունից» և «թշնամիներից, որոնք ավելի վատն են, քան հայերը»:

«Ադրբեջանի իշխանությունները պետք է վերջ տան քաղաքական դրդապատճառներով հետապնդումներին, ահաբեկումներին և բռնաճնշումներին ընդդեմ քաղաքական հակառակորդների և նրանց կողմնակիցների: Բոլոր այն անձինք, ովքեր կամայականորեն ձերբակալվել են քրեական կամ վարչական գործերով՝ իրենց իրավունքների իրացնելու համար, պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակվեն», - ասվում է հայտարարության մեջ:

Հուլիսի 14-15-ի հանրահավաքի ընթացքում ձերբակալված 70 անձանցից բացի, Ադրբեջանի իշխանությունները ձերբակալել են ընդդիմության շատ ակտիվիստների և առաջնորդների: Առնվազն 60 մարդ ձերբակալվել է տարբեր մեղադրանքներով՝ հասարակական կարգը խանգարելուց մինչև ոստիկանությանը դիմակայելը: Ձերբակալությունները ուղղված էին մասնավորապես Ադրբեջանի ժողովրդական ճակատի դեմ, ներառյալ կուսակցության չորս ղեկավարների՝ Ասիֆ Յուսիֆլի և Բախտիար Իմանովի, Ֆուադ Գահրամանլիի և Մամեդ Իբրահիմի:

Նրանց բոլորին սպառնում են երկարատև բանտարկություններ  իշխանությունը բռնի կերպով բռնազավթելու և անկարգություններ կազմակերպելու փորձ կատարելու մեղադրանքով: Նրանց չի թույլատրվում հանդիպել փաստաբանների հետ և, ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն, ենթարկվում են ծանր խոշտանգումների.  ասվում է Amnesty International– ի հայտարարության մեջ: