կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-08-11 14:20
Քաղաքական

Մարգարիտա Թովմասյանը ամեն բան անում է, որ ՄԻԵԴ-ը սխալ պատկերացում կազմի Ռ. Քոչարյանի գանգատների վերաբերյալ

Մարգարիտա Թովմասյանը ամեն բան անում է, որ ՄԻԵԴ-ը սխալ պատկերացում կազմի Ռ. Քոչարյանի գանգատների վերաբերյալ

Politik.am-ը գրում է. «ՄԻԵԴ քարտուղարության հայազգի աշխատակից Մարգարիտա Թովմասյանը ամեն բան անում է, որպեսզի միջազգային այս կառույցը ամբողջական եւ ճիշտ պատկերացում չունենա երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գանգատների վերաբերյալ։ Այս մասին էլեկտրոնային փոստի միջոցով մեզ տեղեկացրել է քարտուղարության մեկ այլ աշխատակից։ Սրանով է բացատրվում նաեւ այն հանգամանքը, որ ՄԻԵԴ-ում շատ դանդաղ է առաջ գնում նախագահ Քոչարյանի գանգատների քննությունը։

Այս պահին դեռեւս անհասկանալի է, թե ինչ շահերով է առաջնորդվում Մարգարիտա Թովմասյանը, բայց ակնհայտ է, որ այդ շահը հակասում է ՄԻԵԴ շահերին եւ միջազգային հեղինակությանը։ Ի դեպ, տեղեկություններ կան, որ Մարգարիտա Թովմասյանը վերջին երեք տարիների ընթացքում հասցրել է առանձնատուն գնել Վահագնի թաղամասում։

Մենք փորձեցինք կապ հաստատել Մարգարիտա Թովմասյանի հետ, սակայն նրա հետ կապի դուրս գալ մեզ չհաջողվեց»։