|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Համեմատած նախորդ տարիների` այս տարի տոնական օրերին Լեռնային Ղարաբաղ ավելի շատ հայաստանցիներ են այցելել: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր տուրիզմի վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը:
Նրա հաղորդմամբ՝ Ղարաբաղ այցելած հյուրերից հաշվառվում են միայն օտարերկրյա քաղաքացիները, իսկ ՀՀ-ի քաղաքացիների մուտքի վիճակագրական անցուդարձը չի գրանցվում: Այդուհանդերձ, նրա հավաստմամբ, այս տարի Հայաստանից ԼՂ գնացողների թիվը զգալիորեն մեծ է եղել: Ակտիվությունը, ըստ Շահվերդյանի, պայմանավորված է նրանով, որ ԼՂՀ-ում հանգստյան տների սակագները, համեմատած, օրինակ, Ծաղկաձորի, Ջերմուկի և այլ վայրերի հետ, ավելի մատչելի են: Սրա հետ մեկտեղ, ըստ տուրիզմի վարչության պետի, շատ կարևոր է մարդկանց՝ Ղարաբաղ այցելելու ցանկությունը, գեղատեսիլ բնությամբ հիանալը: