կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-08-07 00:39
Քաղաքական

Անելու ենք հնարավոր ամեն բան՝ այս ճգնաժամի ավարտը մոտեցնելու համար. ԱԺ նորընտիր փոխխոսնակ

Անելու ենք հնարավոր ամեն բան՝ այս ճգնաժամի ավարտը մոտեցնելու համար. ԱԺ նորընտիր փոխխոսնակ
Ազգային ժողովի նորընտիր փոխխոսնակ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը պաշտոնի ստանձնման առիթով հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.
 
«Այսօր ստանձնեցի Սահմանադրությամբ ընդդիմության համար նախատեսված ԱԺ փոխխոսնակի պաշտոնը։
 
Շնորհակալ եմ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների գործընկերներիս` իրենց քաղաքական որոշման և անվերապահորեն ինձ աջակցելու համար։
 
Չեմ թաքցնի՝ սա ինձ համար նաև շատ բարդ անձնական որոշում էր։ Ես ամբողջությամբ գիտակցում եմ իմ պատասխաատվության չափը, նաև մեզ ընտրած քաղաքացիների պահանջներն ու սպասելիքները արդարացնելու անհրաժեշտությունը:
 
Մենք ապրում ենք նորանկախ Հայաստանի ամենածանր օրերում, երկիրը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ, կրկին սխալվելու իրավունք չունենք։
 
Սիրելի' հայրենակից,
 
Մեր օրակարգն անփոփոխ է. մենք ողջ գործիքակազմով ու հնարավորություններով շարունակելու ենք համատեղ սկսած պայքարը և անելու ենք հնարավոր ամեն բան՝ այս ճգնաժամի ավարտը մոտեցնելու համար։
 
Աստված պահապան Արցախին, Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին»: