|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Պաշտպանության նախարարությունում ղեկավար կազմի խորհրդակցություն է տեղի ունեցել, որի ժամանակ ասվել է, որ կառավարության վերջնական ձեւավորումից հետո մի շարք կտրուկ փոփոխություններ են լինելու ՊՆ-ում, եւ շատերը հրաժեշտ են տալու իրենց պաշտոններին։
Ուշագրավն այն է, որ այդ մասին արդեն հայտարարել է նոր ղեկավար կազմը՝ ի դեմս պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանի, որը նախարար կնշանակվի կառավարության վերջնական ձեւավորումից հետո։
Ու թեեւ նա դեռ նախարար չի նշանակվել, սակայն այս օրերին նախարարի գործառույթներ է կատարում եւ բոլոր խորհրդակցությունները անցկացնում է հենց պաշտպանության նախարարի համար նախատեսված աշխատասենյակում։ Այսինքն՝ դեռ չնշանակված՝ նախարար է»:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։