Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հոկտեմբերի 16-ին մոլորակների փոքրիկ շքերթ է լինելու, որի հետ կապված էլ մի շարք փոփոխություններ են տեղի ունենալու. Yerkir.am-ի հետ զրույցում նշեց աստղաբան-էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը: Ըստ նրա` մինչ այդ էլ ունենք Արևի մասնակի խավարում /սեպտեմբերի 13-ին/, Լուսնի լրիվ խավարում /սեպտեմբերի 28-ին/, որոնք կտրուկ փոփոխությունների նշան են:
«Դեռևս 2013-ից ես նշում եմ, որ ՄՄ-ն, ԵՄ-ն կտրուկ տրանսֆորմացիաների են ենթարկվում, և այդ փոփոխությունները միայն այդ տարածքի վրա չեն ազդում, այլ նաև մեզ մոտ: Այն, ինչ տեղի է ունենում մեզ մոտ, առողջ երևույթ եմ համարում: Մենք բավական պարապ, գործազուրկ երիտասարդության խոշոր զանգված ունենք, որոնք իրենց թույլ են տալիս մի քանի օր շարունակ լինել փողոցներում: Սա արդեն մեծ հրահանգ է բոլորիս համար, կապ չունի, որ դաշտում ենք գտնվում»,- ասում է Հովհաննիսյանը:
Ըստ նրա` երիտասարդների այս ակտիվությունը պատահական չէ, քանի որ Առյուծի համաստեղության ներքո տեղի է ունենում ասուպների կտրուկ կուտակում, որոնք իրենց ազդեցություն են ունենում: «Այդ փոփոխությունները տեղի կունենան այնքան ժամանակ մինչև նոր փուլի սկիզբ լինի, իսկ փոփոխություններն ավելի դրական են լինելու, քանի որ ավելի բարձր կենսական մակարդակ ապահովելու ցանկություն կա: Ես դեռևս վտանգավոր փոփոխություններ չեմ տեսել, հիմնական դժվարություններն արդեն վաղուց հաղթահարել ենք»,- ասաց Հովհաննիսյանը: