|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՌԴ Պետդուման կարող է հանդես գալ հայտարարությամբ՝ կապված Արցախում իրավիճակի սրման հետ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը:
Նա, մասնավորապես, նշել է. «Այո, ծրագրվում է»:
Կաշանիկովը հավելել է, որ տեքստը կարող է պատրաստ լինել վաղը կամ մյուս օրը:
Իր հերթին, կոմիտեի ղեկավարի տեղակալ Վիկտոր Վոդոլացկին մանրամասնել է, որ խոսքը Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարաններին ուղղված հայտարարությունների մասին է, և օրվա վերջում որոշում կընդունվի:
«Ընդհանուր առմամբ, կոչ կարվի դադարեցնել ռազմական գործողությունները, նստել բանակցային սեղանի շուրջը, այդ թվում՝ ռուսական կողմի մասնակցությամբ: Մենք՝ խորհրդարանականներս, մեր կողմից պատրաստ ենք այդ ալգորիթմը մշակել պրոֆիլային կոմիտեների հետ»,- մանրամասնել է նա ու ավելացրել՝ ՌԴ-ն բարիդրացիական հարաբերություններ է պահպանում թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ: