«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է սահմանային լարվածությանը․ «Երկու օր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր տեղեկություններով Ադրբեջանը պատրաստվում է նոր բախումներ հրահրել Հայաստանի և Արցախի ուղղությամբ։
Տարածաշրջանի ազդեցիկ խաղացողները գոնե արտաքուստ դիտորդի կարգավիճակով հետևում են իրադարձությունների զարգացումներին։
Այս վերջին միջադեպերի հետ կապված անհայտությունները դեռ շատ են, մտավախություն ունեմ, որ այս ամենը տեղավորվում է նոյեմբերի 9-ի ձեռք բերված պայմանավորվածության կատարման տրամաբանության մեջ։ Ուղղակի այդ գործարքի մի հատվածը ենթադրում է պայմանավորված գործողություններ սահմանագծի կոնկրետ հատվածներում։
Դրան զուգահեռ, ՀՀ ՊՆ-ն ամենօրյա հաղորդագրություններով հանրությանը փոխանցում է սահմանին Երասխի հատվածում լարվող իրավիճակի մասին։
Ադրբեջանն ակնհայտորեն կոշտացրել է իր դիրքորոշումը և Հայաստանին տարածքային զիջումների նոր օրակարգ ներկայացրել։
Տարածաշրջանի ազդեցիկ խաղացողները գոնե արտաքուստ դիտորդի կարգավիճակով հետևում են իրադարձությունների զարգացումներին։
Ռազմաքաղաքական ղեկավարության հայտարարությունները ստեղծված իրավիճակի, դրանց դրդապատճառների և հետևանքների մասով անբովանդակ են, ոչ ամբողջական, ինչն ավելի է խորացնում այս թեմայի շուրջ ստեղծված մտահոգությունները»։