Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի՝ անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է փաստաթղթի լուսանկար, որը, ըստ համացանցում տարածված տեղեկությունների, ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև ստորագրված հերթական փաստաթուղթն է։
«Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի դաշնության միջև ստորագրված հուշագրի նույնիսկ տեքստը հրապարակվեց և շրջանառվեց համացանցում, սակայն ՀՀ ԱԳ նախարարը հայտարարեց, որ տեղյակ չէ այդ հուշագրից, իսկ վարչապետը առ այս պահը չի արձագանքել դրան։
Հայաստանի իշխանությունն ակնհայտորեն գաղտնի գործընթացի մեջ է Ադրբեջանի հետ, որի վերջին օրինակն այս գաղտնազերծված հուշագիրն էր, ինչը Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը փաստորեն գաղտնի են պահել հանրությունից։
Այս հուշագրի առաջին կետով Ադրբեջանին է հանձնվել Սանասարի (նախկ․ Ղուբաթլու) և Կովսականի (Զանգելան) այն հատվածները, որոնք նոյեմբերի 10 եռակողմ հայտարարությամբ չպետք է հանձնվեին Ադրբեջանին, սակայն ավելի ուշ, Փաշինյանը «շտկել է իր սխալը»՝ տարածքները գաղտնի հանձնելու որոշում կայացրել։
Փաստաթղթով նաև կարգավորումներ են տրված Գորիս-Կապան ճանապարհատվածի հետ կապված հարցերին։
Տարօրինակ կերպով, այս տեղեկատվությանը տիրապետող ուժային կառույցների ղեկավարները ոչ միայն անհրաժեշտ գործողություններ չեն ձեռնարկել, այլ նույնիսկ ինքնակամ ազատման դիմումներ չեն գրել։ Ինչպե՞ս կարելի է այս ամենը հանդուրժել։
Կից ներկայացնում եմ համացանցում շրջանառվող հուշագրի տեքստը, որն ինչպես ասացի, իշխանությունների կողմից չի հերքվել։
Ինքնասիրության, թասիբի, մարդ լինելու խորը ճգնաժամ»։