Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անցած հինգ տարիների ընթացքում Թուրքիայի արդարադատության նախարարությունը խնդրանքներ է ուղարկել աշխարհի 109 երկրի Ֆեթուլլահ Գյուլենի հետ առնչություն ունեցող կազմակերպությունում ներգրավված 1022 անձանց արտահանձնելու վերաբերյալ:
Միացյալ Նահանգներ է ուղարկվել 202 անձի արտահանձնման խնդրանք, Եվրամիության երկրներ՝ 361: ԵՄ երկրներից արտահանձնման հարցումների ամենամեծ քանակը Թուրքիայի արդարադատության նախարարությունն ուղարկել է Գերմանիա՝ 109, Հունաստան՝ 89 և Բելգիա՝ 47: Անկարան Բեռլինից պահանջում է հանձնել Գյուլենի կողմնակիցներից նախկին դատախազներ Զեքերիա Օզին և Ջելալ Քարային (գյուլենականներին համակարգողը), Թուրքիայի զինված ուժերի ռազմական անձնակազմից Ադիլ Օքսյուզին և այլոց:
Անկարան բազմիցս դիմել է Վաշինգտոնին՝ պահանջելով արտահանձնել FETÖ-ի (Թուրքիայում այդպես են անվանում գյուլենական կազմակերպությանը) պարագլուխ Ֆեթուլլահ Գյուլենին և հանցավոր կազմակերպության յոթ այլ անդամների, որոնց նկատմամբ 27 քրեական գործ կա հարուցված Թուրքիայում:
Ֆեթուլլահ Գյուլենն այժմ ապրում է Փենսիլվանիայում, իսկ նրա արտահանձնման հարցը բարձրացրել է անձամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Թուրքիայի արդարադատության նախարարությունը հաղորդել է, որ 2016-ին Թուրքիայում հեղաշրջման փորձը կանխելուց հետո 28 երկրների իրավապահ մարմինների կողմից Գյուլենի 121 հանցակիցներ փոխանցվել են Թուրքիային:
Հիշեցնենք, որ ուղիղ 5 տարի առաջ Թուրքիայում տեղի ունեցավ ռազմական հեղաշրջման փորձ, որից հետո թուրքական իշխանությունները մեղքը բարդեցին Գյուլենի և նրա կողմնակիցների վրա։