|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ խորհրդակցում է Աֆղանստանի հարևանների հետ:
ILNA-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ բանակցությունների ընթացքում ուսումնասիրում են Աֆղանստանի հարևանների օդային տարածքը ահաբեկչության դեմ պայքարում կիրառելու հնարավորությունը:
Միևնույն ժամանակ, ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հրամանատար գեներալ Քենեթ Մաքքենզին Քաբուլում հանդիպել է Աֆղանստանի ազգային հաշտեցման կոմիտեի նախագահ Աբդուլլահ Աբդուլլահի հետ: Հանդիպման ժամանակ Աբդուլլահն ասել է, որ «ոչ մի ուժ» չի կարող իր կամքը պարտադրել Աֆղանստանի ժողովրդին:
Մաքքենին երկուշաբթի օրվանից կփոխարինի Սքոթ Միլերին Աֆղանստանում ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատարի պաշտոնում: