կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-22 09:27
Հասարակություն

Հարի Փոթերն ընդդեմ ԼԳԲՏ-ների

Հարի Փոթերն ընդդեմ ԼԳԲՏ-ների

Գրող, Հարի Փոթերի հեղինակ Ջոան Ռոուլինդը ենթարկվել է քննադատության մի կնոջը հանրայնորեն սատարելու համար, որը հեռացվել էր տրանսգենդերների մասին թվիթի պատճառով, հաղորդում է «МК»-ը: Պատմությունը սկսվել է հետազոտական կենտրոնի 45-ամյա աշխատակցուհի Մայա Ֆորսթեթերի շուրջ սկանդալից: Կինը հեռացվել էր աշխատանքից, քանի որ սոցցանցում հայտարարել էր, որ, իր կարծիքով, մարդը չի կարող փոխել իր կենսաբանական սեռն ինչ-որ վիրահատությունների միջոցով: Հարի Փոթերի տիեզերքի հեղինակը սատարել էր աշխատանքից հեռացված կնոջը՝ թվիթերյան գրառում կատարելով, որ համարում է անընդունելի արտահայտված կարծիքի պատճառով հեռացնելը: Ընդ որում՝ Ռոուլինքը հասկացրել էր, որ համամիտ է Ֆորսթեթերի հետ այդ հարցի շուրջ:

Իր թվիթում նա պատմել է՝ ինչպես է քննադատել ժամանակակից արեւմտյան հասարակությանը, որը համարվում է լիբերալ սոցիալական կյանքի մի շարք ոլորտներում. «Հագնվել՝ ինչպես ցանկանում ես: Ընտրել անուն, որը ցանկանում ես: Քնել համաձայնություն տված ցանկացած չափահասի հետ: Ապրել լիարժեք կյանքով խաղաղության եւ անվտանգության մեջ: Սակայն միեւնույն ժամանակ աշխատանքից հեռացնել կանանց պնդման համար, որ սեռը փոխելն իրականությո՞ւն է»:

Ի  պատասխան գրողի արձագանքին՝ ԼԳԲՏ հանրության առանձին ներկայացուցիչներն ու կազմակերպությունները մեղադրել են նրան տրանսֆոբիայի մեջ: Ընդ որում՝ Ռոուլինգի կողմնակիցները պաշտպանել են գրողին՝ նշելով, որ հենց նա է բազմաթիվ տարիներ շարունակ սատարել փոքրամասնություններին, այդ թվում՝ ֆեմինիստներին: