կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-30 15:05
Տարածաշրջան

Վրաստանի պատրիարքությունը հայտարարություն է տարածել ԼԳՏԲ երթի վերաբերյալ

Վրաստանի պատրիարքությունը հայտարարություն է տարածել ԼԳՏԲ երթի վերաբերյալ

Վրաստանի պատրիարքարանը հայտարարություն է տարածել, որում կոչ է անում զերծ մնալ ԼԳԲՏ համայնքի իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցառումներին ու Tbilisi Pride-ին աջակցությունից և խրախուսումից:

Կոչն ուղարկվել է Եվրախորհրդարանի խմբի 30 անդամների, որոնք աշխատում են այդ համայնքի հարցերի շուրջ, և Վրաստանում հավատարմագրված դեսպաններին:

Պատրիարքարանը նաև կոչ է արել իշխանություններին՝ «համարժեք գնահատել առկա իրավիճակը, գործել պետության կայունության և քաղաքացիական խաղաղության շահերի օգտին՝ երկրի և հասարակական կյանքի ապակայունացումը կանխելու համար»:

«Մենք հարգում ենք մարդու իրավունքներն ու ազատությունները, ինչը, բնականաբար, նշանակում է ընտրության ազատություն: Այդ ընտրությունն ուրիշներին պարտադրելը բռնություն է և ոտնահարում է մեր հասարակության բացարձակ մեծամասնության իրավունքները, ազատությունները և ընտրությունը`անկախ էթնիկ պատկանելությունից և դավանանքից:

Ուղղափառ եկեղեցին միշտ ներողամիտ է մեղավորների նկատմամբ, բայց ոչ՝ մեղքի, ուստի մեկի հանդեպ ատելությունն ու բռնությունը միանգամայն անընդունելի է, բայց նաև անընդունելի է ինքնահիացմունքի մեղքի մեջ ընկնելը և ուրիշի վրա ազդել փորձելը»,– ասվում է  հայտարարության մեջ։

Պատրիարքարանի համաձայն՝ այդ երթի նման իրադարձությունները «չեն պաշտպանում ԼԳԲՏ-ի շահերը, այլ նպաստում են դրանց մի փոքր մասի համար որոշակի շահաբաժինների ստացմանը և այդ խմբի դեմ մարդկանց ագրեսիայի արհեստական առաջացմանը»:

«Մեր հասարակության համար կարևոր է տեսնել, որ եվրոպական ժողովրդավարությունը մարդկանց ճնշող մեծամասնության և նրանց կրոնական զգացմունքների ապրելակերպի ժխտում չէ:

Մենք կդիմենք Եվրախորհրդարանի ԼԳԲՏ հարցերով զբաղվող խմբի 30 անդամներին և Վրաստանում հավատարմագրված դեսպանությունների ղեկավարներին ու կխնդրենք նրանց՝ զերծ մնալ Թբիլիսիի երթին աջակցելուց և խրախուսելուց»,- ասվում է հայտարարության մեջ: