կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-19 12:21
Աշխարհ

Ճապոնիան պատրաստվում է ամբողջությամբ դադարեցնել նավթի ներմուծումը Իրանից

Ճապոնիան պատրաստվում է ամբողջությամբ դադարեցնել նավթի ներմուծումը Իրանից

Ճապոնիայի նավթային ընկերությունները պատրաստվում են ամբողջությամբ դադարեցնել նավթի ներմուծումը Իրանից: Այդ մասին այսօր, ըստ ТАСС-ի, տեղեկացրել է ճապոնական Nikkei գործարար թերթը: 

Պարբերականի տվյալներով` իրանական նավթի ներմուծումն ամբողջությամբ կդադարեցվի  մինչև հոկտեմբեր, իսկ որպես այլընտրանքային աղբյուր դիտարկվում են Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն:

Ըստ թերթի` ճապոնական ներմուծողները ԱՄՆ-ի կողմից նախազգուշացվել են, որ 2018-ի նոյեմբերից Թեհրանի դեմ պատժամիջոցները ծրագրում են վերականգնել, և եթե ճապոնական ընկերությունները շարունակեն իրանական նավթ ներմուծել, նրանց նկատմամբ տուգանքներ կկիրառվեն:

Այս ֆոնին ճապոնական բանկերը նույնպես տեղեկացրել են ազգային նավթային ընկերություններին, որ դադարեցնում են իրանական նավթի հետ կապված տրանզակցիաների իրականացումը, ինչը գործնականում անհնար է դարձնում իրանական նավթի գնումը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարեց, որ Վաշինգտոնը միակողմանիորեն դուրս է գալիս Իրանի միջուկային գործարքից: