|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Խաղաղության տարբեր ընկալումները. մեր թշնամու համար խաղաղությունն այն է, երբ 1994-ին գծված սահմաններով Հայաստանում որևէ հայ չապրի։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ, քաղաքագետ Թևան Պողոսյանը:
«Խաղաղ է նաև գերեզմանոցում։ Խաղաղություն էին ցանկանում մեր անմահացած և ողջ հերոսները` զինվորներն ու հրամանատարները, ովքեր ամեն ինչ արեցին, որ ունենանք ՀԱՂԹԱՆԱԿԱԾ խաղաղություն։
Մենք պարտավոր ենք հասնել ՀԱՂԹԱՆԱԿԱԾ խաղաղության, երբ էլ դա լինի: Հանուն մեր Եռաբլուրի: Հանուն մեր զավակների երկարաժամկետ անվտանգության: Որ թույլ չտանք մեր խաղաղությունը վերածվի պարզապես թշնամիների պատկերացրած խաղաղության: Կամ պարզապես գերեզմանոցի։
Հ.Գ. Ինչ էլ անենք, հազարամյակների կերտած աքսիոմներին չենք կարողանալու հակադրվել. ցանկանում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի։ Խաղաղությանը հասնելու ենք կա´մ Հաղթանակով, կա´մ պարզապես թշնամին մեզ գերեզման կուղարկի` շրջելով հայոց պատմության վերջին էջը»,- գրել է Թևան Պողոսյանը։