Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն»-ի ղեկավար Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.
«Քաղաքական պատասխանատվություն և ժողովրդավարություն» վերտառությամբ: Նա մասնավորապես բերել է մի շարք երկրների ղեկավարների հրաժարականի օրինակներ և հորդորել իշխանությանը՝ ՀՀ-ում ժողովրդավարության մասին խոսելիս առաջնորդվել նաև այդ արժեքներով: Գրառումը՝ ստորև.
1. Հասսան Դիաբ, Լիբանանի Վարչապետ: 2020-ի օգոստոսի 10-ի հրաժարական պատճառը՝ քաղաքական ճնշման և Լիբանանի կառավարության վրա համաժողովրդական զայրույթ՝ աղետը չկանխելու համար:
3 . Ջեյկոբ Զումա, Հարավային Աֆրիկայի Նախագահ. հրաժարականի պատճառը` կոռուպցիայի, խարդախության և փողերի լվացման մեղադրանքներ:
4. Անետտե Շվան, Գերմանիայի ուսումնասիրությունների ու կրթության դաշնային նախարար. Հրաժարականի պատճառը՝ գրագողության համար զրկվել է փիլիսոփայության գիտությունների դոկտորի աստիճանից զրկում:
5. Կարլ-Թեոդոր զու Գուտենբերգ, Գերմանիայի Պաշտպանության նախարար. գրագողության համար գիտությունների դոկտորի աստիճանից զրկում:
...
Հիմա այս մարդկանց կատարած հանցանքը համեմատեք նրա հետ, ինչ տեղի ունեցավ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10 ու դրանից առաջ` հանգեցնելով Հայրենիքի կորստի, մի ողջ սերնդի կորստի, պետական ինստիտուտների զրոյացման, ամեն օր մոտեցնելով պետականության կորստի։
Դե որոշեք հիմա ձեր վարքագիծը, գործողությունները, քայլերը ինչ աստիճանի են մոտ ժողովրդավարության, քաղաքական պատասխանատվության ընկալման և հանուն Հայաստանի առաքելության ծառայելուն։
Հեռացե՛ք՝ խաղաղ, գիտակցված, գոնե մեկ անգամ առաջնորդվելով կողքի հայի հանդեպ սիրո և հանդուրժողականության արժեքներով»։