|
Փոխարժեքներ
28 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Երեկ Իրանի նախագահ Մամհուդ Ահմադինեժադը պաշտոնաթող Է արել երկրի արտաքին գործերի նախարարին: Արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Է նշանակվել Ալի Աքբար Սալեհին, որը գլխավորում Էր Իսլամական Հանրապետության Ատոմային Էներգիայի կազմակերպությունը:
Իրանի արտգործնախարարության ղեկավար Մանուչեհր Մոթթաքիի պաշտոնաթողությունը չի փոխի երկրի արտաքին քաղաքականությունը: Այդ մասին հաղորդել Է «Ֆրանս Պրես» գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարասթի արած հայտարարությունը:
Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը հույս Է հայտնել, որ, չնայած Իրանի արտգործնախարարի պաշտոնաթողությանը, միջազգային միջնորդների «վեցյակի» եւ Իրանի միջեւ բանակցությունների նոր փուլը հունվարի վերջին տեղի կունենա Ստամբուլում: Իրանի հետ «վեցյակի»՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների եւ Գերմանիայի երկօրյա բանակցությունների առաջին փուլը դեկտեմբերի 6-7-ը տեղի Է ունեցել Ժնեւում: