Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը երեկ ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում եւ կոշտ քննադատության ենթարկել ԱՄՆ-ի եւ եվրոպական երկրների վարած քաղաքականությունը` նրանց մեղադրելով համաշխարհային տիրապետության հասնելու ձգտումների մեջ: Նա նաեւ պահանջել է համաշխարհային նոր կարգ հաստատել` բոլոր ժողովուրդների հավասարության հիման վրա:
Ինչպես տեղեկացնում է Новости գործակալությունը, Ահմադինեժադն իր ելույթը կազմել է հարցադրումներից, որոնց պատասխանները ենթադրում են, որ ԱՄՆ-ը մեղավոր է մարդկության բոլոր դժբախտություններում: Նա, մասնավորապես, հայտարարել է որ ամերիկյան կառավարությունը 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը օգնտագործել է որպես առիթ` Իրաք եւ Աֆղանստան ներխուժելու համար:
«Կարո՞ղ են ժողովրդավարության ծաղիկները ծաղկել ՆԱՏՕ-ի հրթիռներից»,- հարցրել է նա` հավելելով, որ «նրանք չեն հանդուրժում ո'չ հարցեր, ո'չ քննադատություն, եւ իրենց խախտումների համար պատասխան տալու փոխարեն մշտապես պահանջներ են ներկայացնում»:
Քննադատության թիրախ է դարձել նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որը մի քանի անգամ պատժամիջոցներ է կիրառել Իրանի նկատմամբ` փորձելով բացատրություններ ստանալ երկրի միջուկային ծրագրի վերաբերյալ:
Ահմադինեժադի ելույթից հետո դահլիճում ծափահարություններ են հնչել, մինչդեռ հենց ելույթի ժամանակ ամերիկյան պատվիրակությունը լքել է նիստերի դահլիճը: