|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը 8-օրյա ընդմիջումից հետո երեկ մասնակցել է կառավարության նիստին. տեղեկացնում է Gazeta.ru-ն:
Իրանի խորհրդարանի պահպանողականները պահանջել էին շաբաթ օրը փակ նիստ անցկացնել` նախագահի կողմից իր պարտականությունների չկատարման հարցը քննարկելու համար:
Փորձագետների կարծիքով` Ահմադինեժադի եւ Իրանի հոգեւոր գերագույն առաջնորդ այաթոլլա Խամենեիի միջեւ տարաձայնություններ են ծագել: Նախագահի «անհետացումից» առաջ Խամենեին պահանջել էր պաշտոնում վերականգնել հետախուզության նախարար Հեյդար Մոսլեին, որին նախագահը պաշտոնանկ էր արել: Իսկ ապրիլին Խամենեիի պահանջով Ահմեդինեժադը ստիպված էր եղել աշխատանքից ազատել իր քաղաքական դաշնակցին` նախագահի աշխատակազմի ղեկավար Էսֆանդիյար Ռահիմ-Մաշայեին: