Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մենք հայկական Սփյուռք անվանում ենք այն հայերին, ովքեր բնակվում են արտերկրում. այն մեր ազգային արժեքն է, և մենք նրանից չենք օգտվում: Այս մասին Իսպանական հեղինակավոր El Pais պարբերականին տված հարցազրույցում նշել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
«Մենք պատնեշներ ենք կառուցել՝ թույլ չտալով Սփյուռքի մեր հայրենակիցներին մուտք գործել մեր երկիր քաղաքական տեսանկյունից: Պատգամավոր դառնալու համար պետք է վերջին չորս տարին բնակվես Հայաստանում, պետք է ունենաս միայն Հայաստանի անձնագիր, ինչն անհեթեթ է:
Նույնը նաև նախագահի պարագայում՝ պետք է վերջին վեց տարին բնակվես Հայաստանում և ունենաս միայն մեկ անձնագիր՝ հայկականը: Սակայն երբ քո ուժը մարդկային արժեքն է, քեզ պետք է մեկը, ով ունի կյանքի մեծ փորձառություն, ով ճանապարհորդել է, ապրել ու աշխատել ողջ աշխարհում: Ողջ աշխարհում մեծ թվով հայեր են ներգրավված քաղաքականության, բիզնեսի ոլորտներում: Նրանցից և ոչ ոք այսօր չի կարող իր քաղաքական ներդրումն ունենալ Հայաստանում:
Միայն բարեգործությամբ երկրին չես կարող օգնել: Համաշխարհային փորձառությունը, գիտելիքներն են իրական հարստությունը: Պատկերացրեք, որ ներկայիս 3.5 մլն հայերի փոխարեն լինեն 15 միլիոնը»,-ասել է նա: