|
Փոխարժեքներ
17 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Հայաստանը կանգնելու է մեր նորագույն պատմության ողջ շրջանում ամենաբախտորոշ ընտրության առջև։ Ցավոք, ստացվել է այնպես, որ այս պահին մենք ընտրություն չենք կատարելու շատ կամ քիչ բարեկեցիկ կյանքի միջև, մեր ընտրությունը հայրենիք, պետություն ունենալու և ընդհանրապես ոչինչ չունենալու միջև է։ Այս մասին «Հայաստան» դաշինքի մամուլի սրահում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը։
«Ազգային համաձայնություն» կուսակցությունը Հայաստանի բոլոր քաղաքացիներին կոչ է անում՝ հունիսի 20-ին քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին։ «Թիվ 24 քվեաթերթիկը քվեատուփը նետելով՝ ձեզանից յուրաքանչյուրը, առանց չափազանցության, իր անձնական ներդրումն է ունենալու հայրենիքի և հայ ժողովրդի փրկության գործում»,- ասաց Արամ Հարությունյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։