|
Փոխարժեքներ
26 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Ազգային համաձայնություն» կուսակցությունը Հայաստանի բոլոր քաղաքացիներին կոչ է անում՝ հունիսի 20-ին քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին։ Թիվ 24 քվեաթերթիկը քվեատուփը նետելով՝ ձեզանից յուրաքանչյուրը, առանց չափազանցության, իր անձնական ներդրումն է ունենալու հայրենիքի եւ հայ ժողովրդի փրկության գործում,-«Հայաստան» դաշինքի անդամների ասուլիսի ժամանակ, ըստ Yerkir.am-ի, հայտարարեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը։
Նա նշեց, որ բոլորին է պարզ, որ կուսակցությունը 3 տարի խոսում էր սրա մասին։ Փաշինյանը, ըստ Հարությունյանի, Հայաստանի թիվ 1 սադրիչն է։ Նրա խոսքով՝ Փաշինյանը սադրել է մարտի 1-ին, պատերազմի ժամանակ։
«Այսօր այնպիսի վիճակում ենք, որ ժողովուրդը պիտի հասկանա, որ այստեղ այլեւս քաղաքական ընտրության խնդիր չէ։ Սա փրկության խնդիր է։ Ամենքը պետք է հասկանա, որ փրկում է իր ընտանիքը»,-նշեց Արամ Հարությունյանը։
Մանրամասն՝ տեսանյութում