|
Փոխարժեքներ
17 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Past.am-ը տեղեկություններ է ստացել այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը 1400 ոստիկանի ուղեկցությամբ է որոշել վաղն այցելել Սյունիքի մարզ՝ նախընտրական քարոզարշավ անելու։ Համանման իրավիճակ է եղել նաև նախկինում կատարված մարզային այցելություններին, մասնավորապես՝ Լոռու և Արարատի մարզերում։
Ինքնին ոստիկանների կողմից անվտանգությունը, հասարակական կարգը պահպանելը նորմալ երևույթ է։ Հարցն այլ հարթության մեջ է՝ ինչո՞ւ է ոստիկանության վարչական ռեսուրսը նման կերպ չարաշահվում և ինչո՞ւ են ոստիկանական ծառայողներին նման պայմանների մեջ դնում։ Ինչո՞վ է պայմանավորված այս ամենը, ինչո՞ւ են առանց այդ էլ նման գերծանրաբեռնված վարչական ռեսուրսներն օգտագործում մեկ անձի համար։ Հանրության շրջանում բնական հարց է առաջանում՝ ո՞րն է դրա նպատակահարմարությունը, և ինչո՞ւ է ոստիկանությունը նշյալը կատարում առհասարակ։