Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Մեր երկիրը խոր ճգնաժամի մեջ է՝ սոցիալ-տնտեսական, անվտանգային։ «Հայաստան» դաշինքն այս օրերին հանդիպում է բազմաթիվ քաղաքացիների հետ և ներկայացնում այն ծրագիրն ու ճանապարհը, որով կարելի է երկիրը դուրս բերել այս իրավիճակից»,- Վանաձորում «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ ավելացնելով, որ դաշինքի թիմն ունի անհրաժեշտ գիտելիքը, կամքն ու վճռականությունը։
«Մենք գիտենք այդ բեռի ծանրությունը և պատրաստ ենք պատվով կրել։ Այս օրերին երկրի իշխանությունը զավթած ոհմակը շարունակում է վայրահաչոցները՝ շարունակ խոսելով մեզանից, ոչ թե ապագայից, որովհետև ապագայում նրանք չկան»,- ասաց Սաղաթելյանը։
«Այսօր նա ասել է, որ նախկին իշխանությունները կառուցել են այն ճանապարհները, որ տարել են դեպի իրենց խրախճանքի վայրեր։ Լսի՛ր, ա՛յ հողատու, նախկին իշխանությունները կառուցել են Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը, Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը, Արցախ տանող ճանապարհը։ Արցախը քո համար էր խրախճանքի վայր, որ նվիրեցիր թուրքերին, այդ թվում՝ նաև այդ ճանապարհները։ Արցախը հայ ժողովրդի արժանապատվությունն է, Շուշին մեր բերդաքաղաքն է։ Ի հեճուկս քեզ՝ հայ ազգը գոյատևելու ու զարգանալու է։ Շուշին շարունակելու է մնալ հայկական։ Այսօր այդ անձը նաև հայտարարել է, որ հունիսի 21-ին հանրահավաք է հրավիրելու։ Կոչ ենք անում բոլորին՝ լինել շատ հանգիստ ու զուսպ։ Այս մարդն արդեն համակերպվել է, որ ամսի 21-ին ընդդիմություն է լինելու։ Մենք թույլ չենք տալու, որ լինեն նոր բախումներ ու ցնցումներ։ Պարզապես հունիսի 20-ին մեր ժողովուրդը պետք է սրբի մեր երկրից այս չարիքը»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։