|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Չորեքշաբթի Պուտինի հետ նախատեսված հանդիպման ժամանակ Սպիտակ տան առանցքային նպատակն է «կոշտ ազդակ» փոխանցել Ռուսաստանի առաջնորդին: Այդ մասին գրում է NBC News-ը՝ հղում անելով լավատեղյակ աղբյուրին:
Բայդենը մտադիր է հասկացնել Պուտինին, որ Ռուսաստանը չպետք է ակնկալի նույն բարեկամական հարաբերությունները, ինչպես ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք էր, պնդում է հեռուստաալիքի զրուցակիցը: Վլադիմիր Պուտինն ու Ջո Բայդենը հանդիպելու են հունիսի 16-ին: Գագաթաժողովը կներառի աշխատանքային քննարկում եւ եւս մեկ հանդիպում պակաս խոշոր ձեւաչափով: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ժնեւում բանակցություններից հետո երկու երկրների առաջնորդները առանձին մամուլի ասուլիսներ կանցկացնեն: Սպիտակ տանը հայտարարել են, որ այդպիսի ձեւաչափը համարում են «առավել համապատասխան»: