կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-08-30 19:00
Առանց Կատեգորիա

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը շարունակում է սպասարկել թշնամուն եւ կատարել Ալիեւի նոր հրամանները․ գնդապետ ազատամարտիկ

Ինչո՞ւ թշնամին փակեց Կապան-Գորիս ճանապարհը․ որովհետեւ Նիկոլ Փաշինյանը սահմանազատում-սահմանագծում հակահայ ծրագրով, որը ադրբեջանաթուրքական օրակարգ է, փաստացի ճանաչեց 21 կմ ճանապարհը ադրբեջանական։ Դա թուրքական օրակարգի սպասարկման՝ Փաշինյանի հերթական քայլն է․ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ ամեն ինչ ընթացել է ըստ թշնամու պլանի, որին ենթարկվում է Նիկոլ Փաշինյանը։ 

«Ռուսական խաղաղապահ ուժերը, որոնք բանակցում էին այդ ճանապարհը բացելու համար, նրանք էլ չհասկացան՝ ով հրամայեց բացել այն։ Ռուս խաղաղապահները ճանապարհի բացման հետ որեւէ առնչություն չեն ունեցել։ Դեռ օգոստոսի 17-ին Ալիեւը հայտարարեց, որ չպետք է ասվի Վարդենիս կամ Երասխ, այլ դրանց ադրբեջանական անվանումները, իսկ դրանից 10 օր հետո՝ օգոստոսի 27-ին, Փաշինյանը կառավարությունում կատարում է Ալիեւի հրամանը՝ խոնարհաբար կքած, եւ այդ բնակավայրերի անուններն ասում է ադրբեջաներեն»,- նշեց գնդապետը։

Նրա խոսքով՝ այն, ինչ հօգուտ թշնամու անում է Նիկոլ Փաշինյանը, պաշտոնեական դիրքի չարաշահում է, իսկ մարդիկ լռում են։

«Սյունիքի տեղական ինքնակառավարման մարմինների այն ղեկավարները, որոնք ազգային դիմադրողական ուժ ցույց տվեցին եւ փորձեցին Սյունիքը պաշտպանել, կալանավորված են։ Դա դավաճանական քայլ էր Սյունիքի եւ ժողովրդի նկատմամբ։ Կապանը, Գորիսը եւ Որոտանը՝ իրենց բնակավայրերով, թշնամին վերահսկում է»,-Yerkir.am-ին ասաց Հովհաննիսյանը։

Ի՞նչ հարաբերություններ ու խաղաղասիրություն, ասում է գնդապետը, երբ թշնամին զենքով նստած է մեր երկրի գլխին։ Փակելով Գորիս-Կապան ճանապարհը՝ մենք, փաստորեն, զրկվում ենք Իրանի հետ ճանապարհից եւ դաշնակցային հարաբերություններից։ Ազատամարտիկի խոսքով՝ ճիշտ է, իշխանության ղեկավարն ասում է՝ կա այլընտրանքային ճանապարհ, բայց այդ ճանապարհները եւս թշնամին վերահսկում է։ Ադրբեջանը շարունակում է կրակել նաեւ Հայաստանի եւ Արցախի դիրքերի ու բնակավայրերի ուղղությամբ։ Իսկ Արցախն ամառվա տապին զրկված է ջրից․ հսկայական պաշարները կապիտուլյացիայի փաստաթղթով անցան թշնամուն, եւ Արցախը ջուր չունի․ մայրաքաղաք Ստեփանակերտ խմելու ջուրը տակառներով է հասնում։

«Չի էլ լինելու։ Մեր խաղաթղթերը Նիկոլը տվել է թշնամուն, եւ ուզում ենք նա բարյացակա՞մ լինի մեր հանդեպ։ Երբեք։ Թուրքը դարեր շարունակ փորձել է խլել Արցախը, մարդիկ պահել են, Նիկոլը մի ստորագրությամբ հանձնեց»,- նշեց ազատամարտիկը։

Օգոստոսի 30-ը Անհետ կորածների օրն է։ Արցախի վերջին պատերազմից հետո անցել է համարյա մեկ տարի, ու մինչ այժմ հայտնի չէ՝ քանի գերի ու անհետ կորած ունի Հայաստանը։

«Գերիներին դատում են Ադրբեջանում։ Տարբեր տվյալներով՝ այնտեղ ունենք 250-500 գերի, մինչեւ 3000 անհետ կորած՝ ըստ տարբեր աղբյուրների։ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ունենք 250 գերի։ Ասում է՝ գերիները մի քանի ամիս էլ կհամբերեն, անհայտ կորածների ծնողներն էլ մի քանի տարի կսպասեն, մեր սուրբ նահատակների՝ հատակին պարկերով լցված մասունքներն էլ կսպասեն»,-  ասաց գնդապետ ազատամարտիկը։

Մանրամասն՝ տեսանյութում