|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Իրանը և Ադրբեջանը հուշագիր են ստորագրել երկաթուղիների զարգացման վերաբերյալ:
Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամադ Էսլամիի խոսքով՝ մեկօրյա այցի շրջանակներում Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպման ժամանակ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր երկաթուղային ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ:
Էսլամին հավելել է, որ Փոխըմբռնման հուշագիրը ներառում է նաև Հյուսիս-հարավ և Արևելք-արևմուտք միջանցքների առավել արդյունավետ շահագործման խնդիրները. հաղորդում է ադրբեջանական Trend-ը:
Նա նաև նշել է, որ Իրանը ջանքեր է գործադրում ընդլայնելու Ռաշտ-Աստարա մայրուղին՝ Բաքվի ուղղությամբ, որի բացումից հետո ճանապարհորդության տևողությունը կկրճատվի երկու ժամով: