Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ինչպիսի քարոզարշավ էինք ակնկալում մենք՝ այս աղմուկից, անմակարդակ պայքարից, անթույլատրելի հռետորաբանությունից հոգնած քաղաքացիներս։ Նրանք, ովքեր չեն ուզում լսել հայհոյանք ու լեզվակռիվ, էժան պոպուլիզմ ու սուտ խոստումներ և կարծում էին, որ ԱԺ ընտրությունները շատ լավ առիթ են, որ քաղաքական ուժերը ներկայանան հանրությանը, ներկայացնեն, թե ինչպիսին են տեսնում մեր երկրի ներկան ու ապագան, ինչպես են պատկերացնում այս իրավիճակից դուրս գալու ելքերը, որն է՝ իրենց կարծիքով նախընտրելի քաղաքական կուրսը 2021 թվականի Հայաստանի համար, ինչպես խուսափել պատերազմից, ինչպես լուծել Արցախի՝ փակուղի մտած հարցը, ինչպես պաշտպանել սահմանն ու սանձել լկտիացած թշնամուն։
Խոսեին այն մասին, թե ինչ ենք անելու 5 տարի անց, երբ ռուս խաղաղապահները հեռանան, ինչպես պետք է վերակենդանացնենք ավերված բանակը և սպառազինություն ձեռք բերենք, ինչպես ենք զարգացնելու կործանվող տնտեսությունն ու աշխատեցնելու կաթվածահար պետական ապարատը։ Մի խոսքով՝ ծրագրեր ներկայացնեին, իրավիճակը շտկելու ուղիներ մատնանշեին, ցույց տային այն ռեսուրսները, որոնք պետք է գործի դրվեն երկիրը ոտքի կանգնեցնելու համար։
Եվ անպայման ուզում էինք լսել, որ եկել է բարիկադները քանդելու, համերաշխություն ու միասնություն քարոզելու, քաղաքական հակառակորդների հետ հաշտվելու, նրանց ուժերն ու գիտելիքները երկրի համար ծառայեցնելու ժամանակը։ Այնպես, որ ով էլ գա իշխանության, այլևս երբեք չհամարձակվի սև ու սպիտակի, յուրայինների ու օտարների բաժանել մեր երկիրը, պառակտել ու թշնամացնել, հային հայի դեմ հանել։ Պարզվեց՝ գոնե գործող իշխանության պարագայում կարող ենք հույս չունենալ, որ սա երբևէ տեղի կունենա, և այս մղձավանջից դուրս գալու միակ ուղին նրանցից ազատվելն է»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։