Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
2019 թ-ին Երևանում անցկացվեց ՏՏ համաշխարհային համաժողով, որը կազմակերպել էր ԱՏՁՄ հկ-ն՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելով Հաշվեքննիչ պալատի 2020 թ. գործունեության տարեկան հաղորդումը։
Համաշխարհային համաժողովի կազմակերպման համար 2015-19 թթ ընթացքում կառավարությունը հկ-ին հատկացրել է 362 միլիոն դրամ կանխավճար՝ պայմանով, որ միջոցառման անցկացումից հետո համաժողովի կազմակերպումից ստացած գումարների հաշվին կանխավճարը վերադարձվի պետբյուջե։
«ԲՏԱ նախարարությունը պետք է վերահսկեր գործընթացը։ Նախարարությունը վերահսկողություն չի իրականացրել, իսկ հկ-ն հաշվետվությունները նախարարություն չի ներկայացրել։ Դեռ ավելին՝ համաժողովի ավարտից հետո հկ-ն դիմել է կառավարությանը՝ խնդրելով կանխավճարի մնացորդը՝ 348 միլիոն դրամը, չվերադարձել պետբյուջե»,-ասաց Լևոն Յոլյանը։
Նա վստահեցրեց, որ կառավարությունը ներել է հկ-ի պարտավորությունը, ինչի արդյունքում 348 միլիոն դրամ չի վերադարձվել պետբյուջե։
Այս մասին Yerkir.am-ը նախապես գրել էր «750.000 դոլարի վնաս պետությանը… կառավարության ձեռամբ» հոդվածում։
Մանրամասն՝ տեսանյութում․