|
Փոխարժեքներ
05 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.738 |
| GBP | ⚊ | £ 500.15 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Վերջապես, երկարատև պայքարից հետո հասանելի դարձավ թիվ ԵԴ/13566/02/20 գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը: Ուրախությամբ արձանագրեմ, որ հաղթել ենք: Այս մասին հայտարարություն է տարածել «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ի նախագահ Կարեն Հեքիմյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Դատարանը մերժել է ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գևորգյան Գեղամի վերաքննիչ բողոքը և անփոփոխ է թողել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը: Դա նշանակում է, որ Գևորգյան Գեղամի լիազորությունները ԵՊՀ ռեկտորի ժ.պ.-ի պաշտոնում դադարեցվում են:
Սա կարևոր հաղթանակ էր և սա միայն իմ հաղթանակը չէր: Ես շնորհակալություն եմ հայտնում իմ բոլոր ընկերներին, որոնք իմ կողքին էին այս դժվար պայքարի ընթացքում: Ես շնորհակալություն եմ հայտնում այն բոլոր լրատվամիջոցներին, պայքարիս ամբողջ ընթացքը լուսաբանելու համար: Սա մեր բոլորիս հաղթանակն է:
Դե իսկ ԵՊՀ ռեկտորի ժ.պ.-ն պետք է հեռանա»: