կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-04 17:53
Քաղաքական

87 մլն ապօրինի պարգեւավճար, 1,8 մլրդ չմաքսազերծված ապրանք. բացահայտումներ՝ Ա. Թորոսյանի ու Դիջեյ Էդոյի հիմնարկներում

87 մլն ապօրինի պարգեւավճար, 1,8 մլրդ չմաքսազերծված ապրանք. բացահայտումներ՝ Ա. Թորոսյանի ու Դիջեյ Էդոյի հիմնարկներում

Yerkir.am-ի տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի հաշվեքննիչ պալատի՝ 2020 թվականի պետական բյուջեի հաշվեքննությունների արդյունքում հայտնաբերվել են 801 միլիոն դրամի չափով խախտումներ: Դրանց առյուծի բաժինը՝ 781 միլիոն դրամը, կազմում են երեք նախարարությունում հայտնաբերված չարաշահումները:

Ըստ Հայաստանի հաշվեքննիչ պալատի՝ Արսեն Թորոսյանի ղեկավարած գերատեսչությունը՝ Առողջապահության նախարարությունը, 2020 թ. ընթացքում կատարել է 87 միլիոն դրամի չափով՝ օրենքով չնախատեսված պարգեւատրումներ։

Բացի դրանից՝ Փաշինյանի աշխատակազմի այսօրվա ղեկավար Արսեն Թորոսյանի՝ առողջապահության նախարար լինելու օրոք՝ 2020-ին, COVID-ի ծրագրերի շրջանակում վարչապետի աշխատակազմի իրականացրած 1,8 միլիարդ դրամ արժողությամբ ներմուծումների մաքսային հայտարարագրեր առկա չեն։ Նույնիսկ Հայաստանի հաշվեքննիչ պալատի ներկայացուցիչները չեն կարողացել գնահատել՝ ինչպիսի եւ ինչ ծավալի ապրանք է իրականում ներմուծվել: Հիշեցնենք՝ 2020 թ. վարչապետի աշխատակազմը ղեկավարում էր հայտնի սրբապիղծ, հերոսի կեղծ պապիկ բեմ հանելու միջոցով հասարակությանը մոլորեցնող Էդուարդ Աղաջանյանը (Դիջեյ Էդոն), որն այժմ զբաղեցնում է Փաշինյանի նախընտրական ցուցակի 22-րդ համարը:

Այսինքն՝ համավարակի, պատերազմի ծանրագույն տարում, երբ տարվա առաջին կեսին տնտեսությունը կաթվածահար վիճակում էր, իսկ աշնանը հայ ժողովուրդը կենաց ու մահու պայքար էր մղում Արցախում, և անգամ թոշակառուներն էին օգնություն հասցնում ճակատ, Արսեն Թորոսյանը ապօրինի պարգևավճարներ էր գռփում պետական բյուջեից, իսկ Դիջեյ Էդոն՝ առանց մաքսազերծումների ապրանք ներմուծում (կրկին գռփում պետական բյուջեից): Իսկ այդ ողջ ընթացքում նրանց շեֆը հասարակությանը մոլորեցնում էր, թե իրենց օրոք կա զրո կոռուպցիա:

Ի դեպ, Դիջեյ Էդոյի ու Արսեն Թորոսյանի ղեկավարած հիմնարկում՝ վարչապետի աշխատակազմում, ըստ Հայաստանի հաշվեքննիչ պալատի ուսումնասիրությունների, 140 հաստիք մշտապես չի համալրվում, և, հավանաբար, դրանց համար նախատեսված բյուջեն էլ «մեջ-մեջ է արվում» պարգևավճարների կամ այլնի տեսքով։