Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Արցախի նախագահի ՀՅԴ թեկնածու Դավիթ Իշխանյանը շնորհավորել է Քարինտակի հերոսամարտի օրը․
"Այսօր Քարին տակի հերոսամարտի օրն է: Հերոսամարտ, որը բեկումնային և կարևոր դեր խաղաց՝ ոգի և հավատ ներշնչելով մեր հետագա հաղթանակների կերտման ճանապարհին՝ բացելով պատմական Շուշիի ազատագրման էջը…Պատահական չէ, որ թշնամին, խուճապահար լինելով իր կորուստներից, գյուղը կոչեց "արյունոտ ձոր"…
Այստեղ տեղին է հիշել Պարույր Սևակի խոսքերը.
-Այնտեղ է լոկ սխրանքը սկսվում,
Ուր վերջանում է ամեն մի հնար…
Քարին տակի հերոսական պաշտպանության ղեկավար, դաշնակցական մեր գաղափարակից ընկեր Վաղարշակ Առուշանյանը, հերոսամարտի մասնակից մարտիկներն ու բոլոր քարինտակցիներն իրենց անունները պատվով թողեցին մեր պատմության էջերում:
Սիրելի հայրենակիցներ,
շնորհավորում եմ բոլորիս այս պատմական օրվա կապացությամբ եւ մաղթում, որ մեր հաղթանակները մեզ միշտ ուղեցույց լինեն և ոչ միայն հպարտանալու առիթներ տան, այլև կրկնապատկեն մեր պատասխանատվությունը սերունդների եւ Արցախի ապագայի նկատմամբ",-գրել է նա: