Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունիսի 1-ին առցանց «Հրապարակի» «Հանդիպում» հաղորդաշարի հյուրն էր արտակարգ և լիազոր դեսպանորդ, Սանկտ Պետերբուրգում ՀՀ նախկին գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը։ Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ արտաքին քաղաքականության խնդիրներին, ինչպես նաև ԱԺ արտահերթ ընտրություններով պայմանավորված՝ երկրում տիրող իրավիճակին։
Խոսելով ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի և փոխարտգործնախարարների ու մի շարք դիվանագետների հրաժարականների մասին՝ Հրայր Կարապետյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունն այսօր փաստացի արտգործնախարարություն ու արտաքին քաղաքականություն չունի։
«Սա աննախադեպ բան է։ Արա Այվազյանի հրաժեշտի խոսքում ըստ էության կար մեղադրանք՝ պետական մեղադրանք։ Նա հստակ ասում է, որ այն փաստաթղթերը, որ Փաշինյանը համարում է 100 տոկոսով Հայաստանի շահերից բխող և պատրաստվում է ստորագրել, իրականում հակասում են մեր երկրի շահերին։ Սա մեղադրանք է, որով կարող են զբաղվել նույնիսկ անվտանգության հարցերով պատկան մարմինները»,- ասել է Հրայր Կարապետյանը։
Պատասխանելով հարցին, որ չնայած ՀՀ գործող իշխանությունների համատարած ձախողումներին՝ Հայաստանում պահպանվում է Նիկոլ Փաշինյանին ձայն տալու պատրաստ քաղաքացիների որոշակի հատված՝ Հրայր Կարապետյանը նշել է, որ խոսքը հիմնականում գյուղական համայնքներում տիրող տրամադրությունների մասին է, ինչը պայմանավորված է տեղեկատվության պակասով, իսկ որոշ դեպքերում նույնիսկ բացակայությամբ։ «Շատ ընդդիմադիր հեռուստաալիքներ հեռարձակվում են Երևանում և մերձակա քաղաքներում, մինչդեռ գյուղեր կան որտեղ նույնիսկ համաձանց չկա։ Տեղեկատվական այս բացը, կարծում եմ, կլրացվի ակտիվ և համակողմանի քարոզչությամբ և այցելություններով»,- վստահեցրել է Հրայր Կարապետյանը։ Նրա կարծիքով՝ Հայաստանում իշխանափոխությունն այլևս անխուսափելի է և մեր ժողովուրդն իր իմաստնությամբ կկարողանա ճիշտ ընտրություն կատարել։
Մանրամասները՝ տեսանյութում։