|
Փոխարժեքներ
07 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
ԱՄՆ-ը պատրաստ է 20 մլն դոլարի հումանիտար օգնություն տրամադրել Վենեսուելային, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն : Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Այդ օգնության միջոցով հնարավոր կլինի մասնակիորեն լրացնել սննդի ու դեղամիջոցների պակասը:
Վենեսուելայի խորհրդարանի խոսնակ Խուան Գուաիդոն հունվարի 23-ին հայտարարել է իրեն երկրի ժամանակավոր ղեկավար: Միացյալ Նահանգները հայտարարել է, որ ճանաչում է Գուաիդոյին՝ պահանջելով Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյից, ում նրանք չեն համարում երկրի օրինական ղեկավար, ընդդիմության դեմ ուժային գործողություններ թույլ չտալ:
Վենեսուելայի պաշտպանության նախարարը կատարվածն անվանել է երկրում օրինական իշխանությունների, ժողովրդավարության ու լեգիտիմ նախագահ Նիկոլաս Մադուրոյի նկատմամբ պետական հեղաշրջում: